Արփինե Հովհաննիսյանն ամուսնանում է․ մանրամասներ՝ սպասվող հարսանիքից. hraparak.am

Մեր տեղեկություններով՝ շաբաթ օրը, փետրվարի 22-ին, երևանյան նորաբաց ռեստորաններից մեկում տեղի կունենա արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի և «Աստղիկ» ԲԿ փոխտնօրեն Արշակ Մնացականյանի հարսանիքը։ Ավելի ճիշտ՝ դա նեղ կազմով ոչ մեծ խնջույք է լինելու, քանի որ նրանք որոշել են հարսանյաց արարողությունն անցկացնել խիստ մտերիմ շրջանակում՝ ներկա կգտնվեն Արփինեի և Արշակի ամենամոտ հարազատներն ու ընկերները, գրում է hraparak.am -ը:

Նշենք, որ սա, ըստ էության, նրանց ամուսնության «վավերացման» վերջին փուլն է։ Մենք տեղեկացանք, որ զույգը դեռ 2019 թվականին դեկտեմբերին արդեն հասցրել էր գրանցել իր քաղաքացիական ամուսնությունը Էրեբունու ՔԿԱԳ-ում, որի ղեկավարը Արփինեի Հովհաննիսյանի մայրն է՝ Աննա Մկրտչյանը։

Նույն ամսին նրանք մեկնել էին Լոնդոն՝ շրջագայության, որտեղ էլ տեղի է ունեցել նրանց նշանադրությունը։ Եվ հիմա՝ 22.02.2020 «գոլդ» ամսաթվով տեղի կունենա նրանց պսակադրությունն ու խնջույքը։ Մենք տեղեկացանք նաև, որ երեկոյաի բացումը կանի ռոմանսների հայտնի երգիչ Հայկոն։

Share: