Վալենտինի օրը՝ ամուսնություններ օդում և ջրում. տեսանյութ

Ամեն տարի Թաիլանդում Սիրահարների օրը վերածվում է եռօրյա փառատոնի: Այդ օրերին սիրահար շատ զույգեր, ամուսնանում են, երիտասարդները մասնակցում են երջանկության և օրհնության բուդդայական միջոցառումներին: Այս տարի էլ Վալենտինի օրը միավորել է երեք կրոնների ներկայացուցիչ քրիստոնյա, մահմեդական ու բուդդայական սիրահար զույգերին: 

3000 զույգ է ամուսնացել Բանգկոկի 50 շրջանում: Արկածախնդիր սիրահարները, սակայն, ընտրում են ամուսնության նոր ձևեր: Մի մասը գերադասում է ստորջրյա հարսանիքը: Այս տարի Անդամանյան ծովում, Թաիլանդի արևմտյան գեղատեսիլ ափերի մոտ տեղի է ունեցել այդպիսի 11 ամուսնություն:

25 թաիլանդցի և օտարերկրացի զույգեր էլ նախընտրել են ամուսնություն օդապարիկով թռչելիս: Իսկ 14 զույգի ամուսնության վկայականները տրվել են 80 մետր բարձրության ապակե կամրջի վրա:

Share: