
Սուրբ Վալենտինի օրը, որպես սիրո տոն ,նշվում է փետրվարի 14-ին ,եվրոպայում 18-րդ դարից սկսած , Ամերիկայում 1777թվականից: Քրիստոնյա Վալենտինի կյանքի մասին համարյա ոչինչ հայտնի չէ (ծնվել է Հռոմում `Տերնում):Լեգենդը պատմում է , որ Տերնի եպիսկոպոսը , որը մի երիտասարդ էր,հատուկ մոտեցում էր ցուցաբերում երիտասարդ սիրահարներին ,օգնում էր գրել նամակներ`սիրո խոստովանությամբ ,հաշտեցնում էր վիճվածներին ,տալիս էր ծաղիկներ երիտասարդ հարսնացուներին :Բայց այդ ժամանակ հռոմեական կայսրը արգելում էր կայսերական զինվորներին սիրահարվել և ամուսնանալ,իսկ Վալենտինը գաղտնի պսակադրում էր զինվորներին:
Երբ Վալենտինը բանտում էր , իբր թե նա սիրահարվում է իր դահիճի կույր աղջկան և բուժում է նրան: Ասում են , թե հակառակն է տեղի ունեցել ,դահիճը խնդրել է Վալենտինին բուժել իր աղջկան , իսկ նա սիրահարված է եղել սրբին:Մինչ մահը նա թողել է հրաժեշտի նամակ և ստորագրել Քո Վալենտին ,այստեղից են առաջացել (վալենտինի բացիկներ) և հենց ինքը` տոնը:Վալենտինի մահվան օրը համընկնում էր հռոմեական տոների հետ որոնք կատարվում էին Յունոնա սիրո աստվածուհու պատվին: Այդ օրը Հռոմում համարվում էր գարնան սկիզբը: Այսօր սուրբ Վալենտինի տոնը դարձել է բոլոր ժողովուրդների սիրելի տոներից մեկը: Բոլոր տոնական խելագար արարքները ,որոնք կատարում են բոլորովին նորմալ մարդիկ , հանարավոր չէ հաշվել, օրինակ սիրտ բացիկներ, կոնֆետներ, օծանելիք և ծաղիկներ նվիրելը:Վալենտինի օրվա դասական խորհրդանիշը համարվում են կարմիր վարդերը, որոնք համաձայն անտիկ լեգենդի առաջացել են հունական սիրո և գեղցկության աստվածուհու շնորհիվ : Աֆրոդիտեն շտապում էր իր սիրելի Ադոնիսի մոտ , հանկարծ դիպչում է սպիտակ վարդերի փշերին և նրա աստվածային արյունը ներկում է վարդերը կարմիր գույնով : Ամերիկայում անցած տարի այս օրը գնել են 24 000 վարդ մեկ րոպեյում : Ինտերնետով ուղարկված բացիկների թիվը միլլիոնների է հասնում :Դժվար է ասել , թե էլ որ տոնն է այսքան տարածված ,որքան սիրահարների տոնը: Տարբեր ազգեր այս տոնը տարբեր ձևերով են նշում :Օրինակ բրիտանացիները սիրային բացիկներ են ուղարկում ոչ միայն իրենց սիրելիներին ու ծանոթներին , այլ նաև իրենց տնային կենդանիներին :Իսկ ճապոնացիները ամենա օրիգինալն են -նրանք փետրվարի 14-ը դարձրեցին տղամարդկանց «մարտի 8-ը», երբ նվերներ ստանում են միայն տղամարդիկ: