Ադրբեջանը փակել է Արցախի օդային տարածքը, և մենք իրավունք չունենք դեպի Արցախ թռիչքներ թույլ տանք. Տաթևիկ Ռևազյան

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեում շատ են եղել քննարկումներ Արցախի օդանավակայանի հետ կապված խնդիրները լուծելու ու այն շահագործելու մասին, այսօր Ազգային ժողովում հայտարարեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ պատասխանելով «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի հարցին, թե ե՞րբ է ի վերջո շահագործման հանձնվելու Արցախի օդանավակայանը:

«Բայց փաստն այն է, որ Ադրբեջանը որոշել է միջազգային առումով Արցախի օդային տարածքը փակել, և մենք որպես Քաղավիացիայի կոմիտե, իրավունք չունենք թռիչքների թույլտվություն տանք դեպի Արցախ: Դա միանգամայն քաղաքական խնդիր է, և մեր մակարդակով չի կարող լուծվել», հավելեց Ռևազյանը:

Share: