Սուրբ Սարգիս եկեղեցում սկսվել է տոնական Սուրբ Պատարագը

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում սկսվել է տոնական Սուրբ Պատարագը՝ նվիրված Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների հիշատակին:

Տոնի առթիվ Սուրբ Պատարագ է մատուցվում Սուրբ Սարգսի անունը կրող՝ ԱՀԹ-ի չորս՝ առաջնորդանիստ, Նոր Նորքի, Արգավանդի, Ոստանի (խոնարհված) եկեղեցիներում:

Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում այն կմատուցվի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:

Share: