Զանգվածային հարսանիք՝ բժշկական դիմակներով. տեսանյութ

Չնայած նոր կորոնավիրուսի տարածման սպառնալիքին՝ Հարավային Կորեայում տեղի է ունեցել ավանդական զանգվածային հարսանիք: Ամուսնական կապերով է միացել 6000 զույգ:

Արարողությանը ներկա է եղել 18 հազար հյուր ամբողջ աշխարհից: Բոլոր նորապսակները «Միավորման եկեղեցու» հետևորդներ են, որը հիմնադրվել է 1954-ին: Ոչ մի զույգ չի հետաձգել ուղևորությունը կորոնավիրուսի պատճառով՝ ասել է կազմակերպիչը Associated Press-ին: Բայց բազմաթիվ փեսացուներ և հարսներ, որպես նախազգուշական միջոց, բժշկական դիմակներով են եղել: Հարավային Կորեայում, ըստ վերջին տեղեկության, արձանագրվել է կորոնավիրուսով վարակի 24 դեպք:

Share: