Աշխարհահռչակ 100 հայեր գալիս են Հայաստան՝ ԵՊԲՀ 100-ամյակին ընդառաջ

Աշխարհահռչակ 100 հայեր գալիս են Հայաստան՝ ԵՊԲՀ 100-ամյակին ընդառաջ: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Եվ այսպես, աշխարհահռչակ ուռուցքաբան Գրեգորի Կալամքերյանը ելույթ կունենա ԵՊԲՀ 100-ամյակի բժշկական կոնգրեսի ընթացքում, որը տեղի կունենա սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը, ԵՊԲՀ-ում:

Պրոֆ. Կալամքերյանը Միչիգանի համալսարանի քաղցկեղի կենտրոնում ղեկավարում է թորակալ ուռուցքաբանության բաժանմունքը: Միևնույն ժամանակ նաև ղեկավարում է թոքի մանրաբջջային քաղցկեղի վարման NCCN ամերիկյան ուղեցույցի փորձագիտական հանձնաժողովը: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր, հանրահայտ բժիշկ-գիտնականը 2018 թ.-ից համատեղությամբ նաև հանդիսանում է ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի պրոֆեսոր»,- գրել է Մուրադյանը:

Share: