Բարի գալուստ աշխարհի հաջորդ տեխնիկական կենտրոն. Forbes-ի անդրադարձը ՀՀ-ին

Forbes-ն անդրադարձել է Հայաստանին՝ մեր երկրին նվիրելով լայնածավալ հոդված, որտեղ ՀՀ ներկայացնում է որպես համաշխարհային հերթական տնտեսական կենտրոն:

Ամերիկյան պարբերականի հոդվածը սկսվում է Հայաստանի մասին պատմական տեղեկություններով: Նշվում է, որ մինչ Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը միավորվում են խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում, ինչպիսին է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որի միջոցով նրանք ցանկանում են վերականգնել արևելքի և արևմուտքի միջև իրենց ցամաքային կամուրջի դերը, Հայաստանը գնում է տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ:

Նշվում է նաև, որ դեպի ծով ելք ու նավահանգիստ չունեցող ՀՀ-ն ցամաքային շրջափակումից փորձում է դուրս գալ տեխնոլոգիաների զարգացման միջոցով: Ըստ հոդվածի՝ բարձր տեխնոլոգիական startup-երն ու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը նոր զարկ է տվել Հայաստանի զարգացմանը:

Հոդվածում ասվում է, որ այսօր Հայաստանում տեխնոլոգիաները համարվում են ներդրումների ամենամեծ ոլորտը, և աշխարհի ամենաազդեցիկ ընկերություններից շատերը`Intel, Microsoft, Google, IBM, Synopsys, Cisco, ներկա են Հայաստանում: 2018 թվականին տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի աճը կազմել է 33%:

Նշվում է, որ հայկական սփյուռքի այնպիսի կազմակերպությունների ազդեցությամբ, ինչպիսին Service Titan-ն է, և Հայաստանյան այնպիսի կազմակերպությունների ազդեցությամբ, ինչպիսին Shadowmatic-ն է, Հայաստանում տեխնոլոգիական առաջընթաց է նկատվում:

Որպես օրինակ պարբերականը պատմել է Crowdfunding Formula ընկերության և նրա հիմնադիր Նարեկ Վարդանյանի պատմությունը, որը իր ստեղծած կազմակերպության շնորհիվ մեծ հաջողությունների է հասել: Նարեկը իր նշումները հավաքել և գիրք է ստեղծել, որը մեծ հաջողությամբ վաճառվել է համաշխարհային շուկայում: Դրանից հետո նրան դիմել են հայաստանյան startup ծրագրերի ղեկավարները:

Forbes-ը շեշտել է նաև Միքայել Վարդանյանի ստեղծած PicsArt լուսանկարների ձևափոխման հավելվածը, որը ստեղծվել է 2010 թվականին, երբ Google Play համացանցային խանութը շատ հայտնի չէր:

Հոդվածն ավարտվում է Հայաստանի՝ տեխնոլոգիական ոլորտում արագ առաջընթացը տարածաշրջանում մեր երկրի կրթական լավագույն կենտրոնի համբավի մասին ձևակերպմամբ:

Share: