Առաջիկա գիշերը և վաղը ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. Գագիկ Սուրենյան

Սպասում ենք համեմատաբար ակտիվ ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից։  Այս մասին հայտում է ԱԻՆ հիդրոմետ ծառայություն Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հանրապետության հյուսիային և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը և վաղը ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյուն, հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային բնակավայրերում բուք»,- տեղեկացնում է նա։

Ըստ կանխատեսումների՝ Երևանում այսօր երեկոյան կսկսվի անձրև, որը առաջիկա գիշերը կվերափոխվի ձյան և կշարունակվի մինչև վաղը կեսօր։

«Վաղը երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն»,- փոխանցեց Սուրենյանը։

Share: