Վթարի հետևանքով 5-ամյա երեխա է մահացել

Հունվարի 29-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 17-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 29-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ նրանց 5-ամյա որդին՝ Նարեկ Գրիգորյանը, տեղում մահացել է:

Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն։

Share: