Ուրախների եւ հնարամիտների ակումբի «Հայկական հավաքանակի» 25-ամյա մասնակիցը կոմայի մեջ է ընկել

«Հայկական հավաքական» թիմի (այն վերջերս հայտնվել է Բարձրագույն լիգայում) անդամը կոմայի մեջ է ընկել։ 25-ամյա Հովիկ Գրիգորյանի մոտ անեւրիզմա է ախտորոշվել։

«Հիմա Հովիկը խորը կոմայի մեջ է։ Նա ինքնուրույն է շնչում, սայկան ուղեղում մեծ համատոմայի հետեւանքով առայժմ չի կարելի վիրահատել։ Սակայն հենց նրա վիճակը մի փոքր ավելի լավ լինի, հնարավոր կլինի վիրահատություն կատարել»,- ասվում է «Հայկական հավաքական»-ի Instagram-յան էջում։

Գրիգորյանի ընկերները բոլոր ոչ անտարբեր մարդկանց խնդրել են գումար հավաքել «մեծ սրտով մեծ մարդու» բուժման համար։ Օրերի ընթացքում հավաքվել է 998 հազար ռուբլի։

Life-ի հաղորդմամբ՝ Հովիկ Գրիգորյանը «Հայկական հավաքական»-ում հայտնվել է 2013թ.-ին։ Հանդիսատեսը նրան սիրել է ոչ միայն հումորի զգացման, այլեւ առանձնացող ֆիզիկական տվյալների համար։

Share: