Հայ Առաքելական եկեղեցին «Սորոսի» հիմնադրամից ստացել է 50 հազար դոլար դրամաշնորհ. Հիմնադրամի տնօրենը՝ իրենց անվան շուրջ ստերի մասին

Բաց հասարակության հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը այսօր կազմակերպված ասուլիսում հանդես եկավ հայտարարությամբ՝ հերքելով այսպես կոչված «Սորոսի» հիմնադրամի վերաբերյալ անձանց որոշ խմբի կողմից տարածվող տեղեկությունները՝ դրանք համարելով «կեղտոտ սուտ»:

«Թիրախի տակ է հանրային վստահությունը մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների, տասնամյակներ անց լեգիտիմ ճանապարհով ընտրված Ազգային ժողովի և ձևավորված կառավարության հանդեպ: Մինչ այս պահը մենք ձեռնպահ ենք մնացել Հիմնադրամի մասին տարածվող ստերին անդրադառնալ՝ այս արշավը համարելով ռևանշիստական ու հետադիմական ուժերի սադրանք՝ կեղծիքը ներմուծելու հանրային դիսկուրս», -հայտարարեց Մինասյանը՝ ցավ հայտնելով, որ որոշկի խմբերի հեղինակած կեղծիքը հանրայնացնում ու տարածում են նաև որոշ լրատվամիջոցներ:

Մասավորապես, անդրադառնալով այդ սուտ տեղեկություններին, նա հակադրեց փաստեր. «Սուտ՝ Ջորջ Սորոսը իր ունեցվածքը ձեռք է բերել տարբեր երկրներում արհեստակա ճգնաժամեր հրահրելով, փաստ՝ Ջորջ Սորոսը իր ունեցվածքը ձեռք է բերել ժողովրդավարական երկրների շուկաներում, որոնք վերահսկվում են կարգավորիչ մարմինների կողմից:

Սուտ՝ հիմնադրամը ֆինանսավորել է Ադրբեջանի հանդեպ միակողմանի խաղաղության քարոզ: Փաստ՝ Հիմնադրամը Ադրբեջանի հանդեպ խաղաղության քարոզ չի ֆինանսավորել. ԼՂ հակամարտության հետ կապված որևէ ծրագիր չի ֆինանսավորել:

Սուտ՜ Հիմնադրամը դրամաշնորհ է տվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, փոխնախարար Գեմաֆին Գասպարյանին, ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանին: Փաստ՝ Հիմնադրամը կազմակերպություններին է դրամաշնորհ տրամադրել, որտեղ մինչ պաշտոն ստանալը աշխատել են այդ անձինք:

Սուտ՝ Հիմնադրամը կապ ունի Սասնա ծռեր կուսակցության հետ: Փաստ՝ Հիմնադրամը երբևէ որևէ կապ չի ունեցել և չունի այդ կուսակցության հետ չի աջակցել որևէ կուսակցության:

Սուտ՝ Հիմնադրամը ֆինանսավորում է Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավին՞ Փաստ՝ Հիմնադրամը պաշտպանում է յուրաքանչյուրի խղճի և մտքի դավանանքի ազատությունը: Ի դեպ, Հայ Առաքելական եկեղեցին այն միակ կրոնական կազմակերպությունն է, որը հիմնադրամից ստացել է դրամաշնորհ՝ 50 հազար դոլար 2010-11 թվականներին, որի շրջանակներում կազմակերպել է 150 երեխաների ամառայն հանգիստը»:

Share: