Կեղծ օգտատերը՝ «Новые Ведомости»-ի սկզբնաղբյուր. ապատեղեկատվություն՝ ՀՀ վարչապետի առողջական վիճակի մասին

Տևական ժամանակ է հայկական որոշ լրատվամիջոցներ տարածում են կեղծ տեղեկություններ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջության մասին։ Տեղեկատվության ստուգման կենտրոնն առիթ ունեցել է հերքելու նմանօրինակ մի հրապարակում՝ ցույց տալով, որ դա պարզունակ խաբեություն է։

Այսօր նմանատիպ հոդված է հեղինակել ռուսական «Новые Ведомости» լրատվակայքը։ Անդրադառնալով տարբեր երկրների ղեկավարների առողջական խնդիրներին՝ լրատվամիջոցը նշում է նաև, թե Նիկոլ Փաշինյանի մոտ ևս առկա է «սուր նևրոզ»։ Հղում անելով տելեգրամյան իր աղբյուրին՝ կայքը հայտնում է, թե «Նիկոլ Փաշինյանին բուժում է Ցոլակ Հակոբյանը՝ Նևրոզների կլինիկայի գլխավոր բժիշկը»։ Այս հրապարկումը տեղ է գտել նաև հայկական մեդիատիրույթում։ 


Անտեղի համարելով հերքել ՀՀ վարչապետի հոգեկան առողջության մասին հիշյալ պնդումը՝ հարկ ենք համարում նշել, որ այս տեղեկատվության սկզբնաղբյուր է հանդիսանում Նիկոլայ Տեր-Ալաբյան անունով կեղծ օգտատերը։ Վերջինս այս ինֆորմացիան հայտնել է երեկ՝ գրառման տեսքով։ Այս տեղեկատվությունը տարածող ռուսական և հայկական լրատվամիջոցները, փաստորեն, օգտվում են կեղծ օգտատիրոջ հրապարակումներից, որոնցում առկա չէ որևէ փաստ։ 

Share: