Բիլ Գեյթսը 10 մլն դոլար է հատկացրել կորոնավիրուսների տարածման դեմ պայքարելու համար

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի և նրա կնոջ՝ Մելինդայի բարեգործական հիմնադրամը որոշել է 10 միլիոն դոլար հատկացնել Չինաստանում և Աֆրիկայի երկրներում կորոնավիրուսների տարածման դեմ պայքարի համար: Այս մասին ասված է հիմնադրամի կայքում, գրում է Gazeta.ru-ն։

Նշվում է, որ հիմնադիրները որոշել են շտապ գումար ուղարկել վիրուսի տարածումը կանխող շտապ օգնության ֆոնդեր: Հատկացված գումարից 5 միլիոնը կուղարկվի Չինաստան, իսկ մյուս 5 միլիոնը՝ Աֆրիկա:

Ներկայումս վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2744-ի, որից 80-ը մահացել են: Վարակման դեպքերը, բացի Չինաստանից, գրանցվել են Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում և Մալայզիայում:

Share: