Amazon-ի ղեկավարը վերականգնել է աշխարհի ամենահարուստ մարդու կոչումը

Ամերիկյան Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը կրկին մոլորակի ամենահարուստ մարդն է: Միլիարդատերը կորցրել էր առաջատարի դիրքերն այս հեղինակավոր ցուցակում ընդամենը երեք օրով, գրում է Forbes-ը:

Բեզոսին առաջին հորիզոնականից տեղափոխել էր ֆրանսիական ընկերությունների խմբի LVMH (Louis Vuitton Moet Hennessy) տնօրեն Բեռնար Առնոն:

Այժմ Բեզոսի կարողությունը գնահատվում է 116,1 միլիարդ դոլար: Երեք օրվա ընթացքում նրա կարողությունն ավելացել է 489 միլիոնով`ընկերության բաժնետոմսերի արժեքի աճի պատճառով:

Միևնույն ժամանակ, LVMH-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 1,1% -ով: Նույն ժամանակահատվածում Առնոն կորցրել է 3,7 միլիարդ, իսկ նրա ունեցվածքն այժմ գնահատվում է 112,9 միլիարդ դոլար:

Share: