ԱԺ-ն ընդունեց մի շարք օրինագծեր, այդ թվում՝ «օրենքով գողերի» վերաբերյալ նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթ կրող խմբի և անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը։

Օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 73 կողմ, 20 դեմ և 15 ձեռնպահ ձայներով:

Նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար:

ԱԺ-ն 73 կողմ, 37 դեմ ձայներով ընդունեց նաև «Քրեական դատավարության»և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, ենթադրում է բանկային գաղտնիքի բացում։

Խորհրդարանն ընդունեց նաև «Սեփականության իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը՝  110 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Share: