
Համացանցում քննարկումների թեմա է դարձել «Յուվենթուս»-«Պարմա» հանդիպման այն դրվագը, երբ Ռոնալդուն համբուրում է Դիբալային:
Հիշեցնենք, որ այդ խաղում Թուրինի ակումբը հաղթել էր 2-1 հաշվով, և երկու գոլերի հեղինակն էլ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն էր:Իր գոլերից երկրորդը Ռոնալդուն խփեց Պաուլո Դիբալայի փոխանցումից հետո, որից հետո արգենտինացու հետ գրկախառնվելով ՝ վազեց անկյունային դրոշի առջև` գոլը տոնելու համար: Մի պահ ֆուտբոլիստները գլուխները շրջեցին դեպի միմյանց, և այն տպավորությունը ստեղծվեց, թե նրանք համբուրվում են: