Լավ վիճակում է և լավ տրամադրություն ունի. ընկերը՝ Ջիգարխանյանի մասին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, սակայն թատրոն գնալը նրա համար դեռևս դժվար է: Այս մասին հայտնել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ընկերը, մասնավորապես, նշել է. «Իրեն լավ է զգում, ամեն ինչ կարգին է: Լավ վիճակում է և լավ տրամադրություն ունի: Այժմ շատ ժամանակ տանն է գտնվում, քանի որ թատրոն գնալը բարդ է իր համար, սակայն միշտ կապի մեջ է նրանց հետ: Վերջերս թատրոնի տնօրենն այցելել է նրան, այնպես որ ամեն ինչ լավ է»:

Նշենք, որ Ջիգարխանյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է 2017թ. հոկտեմբերին: Դերասանը հիվանդանոց էր տեղափոխվել, որից կարճ ժամանակ անց տեղի ունեցավ ամուսնալուծությունը Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից:

Share: