Արքայազն Հարրին տիտղոսից զրկվելուց հետո առաջին անգամ հայտարարություն է արել. տեսանյութ

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին թագավորական ընտանիքի պարտականությունները վայր դնելուց հետո առաջին անգամ հանդես է եկել հայտարարությամբ: Արքայազնը նշել է, որ այդ որոշումն իրեն հեշտ չի տրվել, սակայն այլ ելք չի եղել, հաղորդում է BBC-ն:

«Երբ ես և Մեգանն ամուսնացանք, մենք այնքան ոգևորված էինք, հույսով լի և այստեղ էինք՝ ծառայելու: Այդ պատճառով ինձ շատ է տխրեցնում այն, որ ամեն ինչ այսպես է ավարտվում: Իմ և կնոջս՝ պարտականությունների վայր դնելը հեշտ որոշում չէր: Դա տեղի է ունեցել ամիսների բանակցություններից և տարիների մարտահրավերներից հետո: Ես գիտեմ, որ միշտ չէ, որ ամեն ինչ ճիշտ եմ արել, բայց այս իրավիճակում այլ տարբերակ չկար», – նշել է արքայազն Հարին:

Արքայազն Հարրին հայտնել է, որ հույս ուներ ծառայել թագուհուն և երկրին՝ առանց հանրային ֆինանսավորման, սակայն դա հնարավոր չի եղել:

Արքայազն Հարրին և նրա կին Մեգան Մարքլը զրկվել են իրենց արքայական տիտղոսներից: Նրանք ստիպված կլինեն վերադարձնել հարկատուների 3 մլն դոլարը, որն օգտագործել են իրենց կալվածքը վերանորոգելու համար:

Share: