Աշխարհում ամենաթանկ համակարգչային ստեղնաշարն արժե 10 000 դոլար

Թայվանական Adata ընկերությունը ներկայացրել է աշխարհում ամենաթանկը համարվող` 10 000 դոլար արժողությամբ համակարգչային ստեղնաշար, որը պատրաստված է 24 կարատանոց ոսկուց, գրում է luxurylaunches-ը:

Ընկերությունը հայտնել է, որ ներկայում ստեղնաշարը չի վաճառվում. այն պատրաստված է իրենց գործընկերներին նվիրելու նպատակով: Ստեղնաշարը նույն կառուցվածքն ունի, ինչ XPG Summoner խաղային ստեղնաշարը, և բաղկացած է 104 ստեղներից, որոնցից յուրաքանչյուրը պատրաստված է ոսկուց: Ստեղնաշարն առջևի հատվածում ունի հատուկ փափուկ հարմարանք ձեռքերը դնելու համար: Adata ընկերության ներկայացուցչի խոսքերով՝ թեև այն պատրաստելու համար պահանջվում է 2500 դոլար, վաճառքի հանվելու դեպքում գնորդներին հասանելի կլինի 10 000 դոլարով:

Share: