«Գազպրոմ Արմենիան» քննարկում է սպառողների համար գազի սակագնի բարձրացման հարցը․ այս պահին սակագնի կոնկրետ չափը դեռ որոշված չէ

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում քննարկվում է սպառողների համար գազի սակագինը բարձրացնելու հարցը: Այդ մասին InfoPort.am-ին հայտնեցին ընկերության լրատվական ծառայությունից։

«Չի բացառվում առաջիկայում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ գազի սակագինը բարձրացնելու հարցով», – փոխանցեցին լրատվական ծառայությունից։ Ընկերության մամուլի ծառայությունում դժվարացան մեկնաբանել շրջանառվող այն տեղեկությունը, ըստ որի գազի սակագինը պետք է բարձրացնա 11 դրամով։

«Այս պահին սակագնի ստույգ չափը չենք կարող ասել։ Ամեն ինչ ժամանակին», – նշեց զրուցակիցը։

Նշենք, որ ավելի վաղ գազի սակագնի բարձրացման հնարավորության մասին խոսել էր ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ռուսական գազի գինը սահմանին թանկացել էր 15 դրամով՝ կազմելով $165 1000 խմ-ի համար։ Սակայն սպառողների համար սակագինը մնաց անփոփոխ․ այն փոխհատուցվեց «Գազպրոմ Արմենիայի» ներքին ռեզերվների հաշվին։

Share: