Գյումրիում 52-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջնակի

Այսօր՝ հունվարի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում, տեղեկացնում է shamshyan.com-ը:

 Ժամը 17։35-ի սահմաններում Գյումրիի բնակիչ՝ 52-ամյա Աշոտ Մ-ն իր վարած Opel Vectra մակնիշի 35 XV 221 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի 11Ա հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գյումրիի բնակիչ, 13-ամյա Աստղիկ Ա-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Share: