Ջամալան առաջին անգամ համերգ կունենա Երեւանում

«Դրիմ փրոջեքթ»-ի նախաձեռնությամբ ուկրաինացի հայտնի երգչուհի, դերասանուհի, արմատներով հայուհի Ջամալան փետրվարի 14-ին առաջին անգամ համերգ կտա Երեւանում: Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում: Էպատաժային երգչուհին հանդես կգա 13 հոգանոց բենդով՝ կենդանի հնչողությամբ ներկայացնելով ինչպես հայտնի եւ սիրված, այնպես էլ նոր երգեր. հանդիսատեսի համար կլինի 3 երգի պրեմիերա: Ջամալան կներկայանա ջազ, սոուլ, ֆանկ, ֆոլկ, փոփ եւ էլեկտրո ժանրերում:

36-ամյա Ջամալայի՝ Սուսանա Ջամալադինովայի հայրը Ղրիմի թաթար է, մայրը՝ հայուհի: Նա սկսել է զբաղվել երաժշտությամբ վաղ տարիքից։  2009թ.-ին հաղթել է «Նոր ալիք» մրցույթում: Ավելի լայն լսարանին հայտնի է դարձել 2016թ.-ին, երբ հաղթել է «Եվրատեսիլի» 61-րդ մրցույթում:

Share: