Սևակ Խանաղյանը երկրորդ անգամ հայր է դարձել

Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ երգիչ Սևակ Խանաղյանը 8 ամիս առաջ երկրորդ անգամ հայր է դարձել, սակայն նախընտրել է չհանրայնացնել այս լուրը: Կինը՝ Մարիան, Սևակին կրկին որդի է պարգևել:

Երգչի մենեջեր Արա Ղազարյանը Tert.am Life-ի հետ զրույցում հաստատեց այս լուրը և հայտնեց, որ ծնողները փոքրիկին տվել են Դավիթ անունը:

Սևակի ավագ որդին՝ Բագրատը, արդեն 6 տարեկան է: Երգիչը, երբեմն, լուսանկարներ է հրապարակում նրա հետ:

Ավելի վաղ, մեզ հետ զրույցում Սևակի մայրն ասել էր, որ թոռնիկը՝  5–ամյա Բագրատն էլ է խոսում երգիչ դառնալու մասին։ Երգիչն էլ նշել էր, որ դեմ չի լինի, եթե որդին շարունակի իր ճանապարհը, սակայն ինքը չի ուղղորդի որդուն։ «Ես առայժմ չեմ գուշակում` ինչ կլինի, խորհուրդ էլ չեմ տալիս։ Եթե ինքը ցանկանա, շատ ուրախ ու երջանիկ կլինեմ, բայց ես չեմ ստիպի։ Ինձ ոչ ոք չի ասել` զբաղվիր երաժշտությամբ։ Ես ինքս եմ ընտրել այս ճանապարհը։ Եթե նա ցանկանա բժիշկ դառնալ, ուրախ կլինեմ, եթե ցանկանա դառնալ երաժիշտ, կրկնակի ուրախ կլինեմ»,– ասել էր նա։

Share: