Շոու բիզնեսի շուրջ 20 ներկայացուցիչ արդեն հայտարարագրել է իր եկամուտները. ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ եկամուտները հայտարարագրող շոու-բիզնեսի ներկայացուցիչների թիվը գնալով ավելանում է։

«Եթե չեմ սխալվում, շոու բիզնեսի շուրջ 20 ներկայացուցիչ արդեն հայտարարագրել է իր  եկամուտներ։ Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել ասելու, որ մենք մեր շոու բիզնեսի ներկայացուցիչների օժանդակության կարիքն ենք ունեցել, որ մշակույթ ստեղծենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարուցված քրեական գործերին, Դավիթ Անանյանը այդ մասին չխոսեց, քանի որ չի ցանկանում միջամտել նախաքննությանը։

Share: