Սոֆյա Պողոսյանի նոր լուսանկարը

Դերասանուհի, մոդել, գեղեցկուհի Սոֆյա Պողոսյանը միկրոբլոգի իր էջում վերջերս բավականին ակտիվ է։ Նա կարողանում է իր հրապարակումների միջոցով հետեւորդների, երկրպագուների հետաքրքրության կենտրոնում լինել: Նրա հրապարակումները հիմնականում վերաբերում են իր ոճային փոփոխություններին, առօրյային, ժամանացին, հանգստին:

Սոֆյա Պողոսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ գեղեցկուհին միկրոբլոգի իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է նուրբ ու քնքուշ կերպարում։ Լուսանկարն արված է հայելու առջեւ։ Սոֆյան մեղմ շպարով է, վարսերը հյուված են։ Կադրին կից գեղեցկուհի դերասանուհին անգլերեն լեզվով գրել է․ «Եթե հարկավոր է ընտրություն անել բարի կամ ճիշտ լինելու մեջ, ապա ընտրեք բարին եւ դուք միշտ ճիշտ կլինեք»։

«Ինչ սիրուն եք ուղղակի անթերի», «Անզուգական», «Գեղեցկուհի», «Սիրուն», «Ճիշտ խոսքեր», – հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում գրել եմ Սոֆյայի հետեւորդները։

Share: