
Նյու Յորքի բնակիչ, ռեժիսոր Լի Լոչլերը վեց ամիս շարունակ փոփոխություններ է մտցրել «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմի ամենաուշագրավ դրվագներից մեկում` դրա գլխավոր հերոսներին իրեն և ընկերուհուն նմանեցնելու և ընկերուհուն ամուսնության առաջարկություն անելու նպատակով, հայտնում է tlum.ru կայքը:
Այս ամենն իրականացնելու նպատակով տղամարդն իր ընկերներին և հարազատներին նույնպես հրավիրել է Բրուքլինի կինոթատրոններից մեկը:
Նա անգամ կեղծ տոմսեր է պատրաստել, որ ընկերուհին ոչինչ նախօրոք չկռահի:
Արդյունքում հաջողված և շատ հուզիչ մի տեսարան է ստացվել։