ՀՀ-ում երկրաշարժ սպասվում է, թե ոչ․ ԱԻՆ-ը հայտնում է

ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայան Հայաստանի տարածքում երկրաշարժ չի սպասվում:

«Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մասնավորապես Երևան քաղաքում, ուժեղ երկրաշարժ է սպասվում:

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը Հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից, ուստի ոչ մի հիմք չկա խուճապի:

Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրությունների»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ այսօր «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի այցելուները համացանցում կարդացել էին կեղծ տեղեկություններ այն մասին, որ ՀՀ-ում ուղեժ երկրաշարժ է լինելու, և խուճապի մատնված՝ շտապում էին լքել կենտրոնը:

Share: