Իրանում ուկրաինական օդանավի կործանման հետևանքով բոլոր ուղևորները` 167 հոգի զոհվել են (լուսանկար, տեսանյութ)

Իրանի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավարը հաստատել է, որ Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ կործանված ուկրաինական օդանավի բոլոր ուղևորները զոհվել են, գրում է ria.ru-ն՝ իրանական լրատվամիջոցներին հղումով:

Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ ուկրաինական ուղևորատար օդանավ է կործանվել:

Flight Radar պորտալի հաղորդմամբ՝ ուկրաինական PS752 չվերթը Թեհրանից մեկնել է գիշերը ժամը 2:42-ին և դադարել տվյալներ փոխանցել երկու րոպե անց: Պորտալի տեղեկություններով՝ ուկրաինական Boeing 737-800-ը կործանվել է թռիչքից անմիջապես հետո:

Իրանի ավիացիայի նախարարության ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է, որ օդանավում եղել է 167 ուղևոր:

Images of the wreckage showed it was unlikely anyone survived. Iranian State TV first reported the downed plane
Share: