ՀՀ անձնագրերը աշխարհի ամենա հզոր անձնագրերի սանդղակում 81-երորդ տեղում են

Շվեյցարական Henley & Partners ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենագրավիչ անձնագիրի վարկանշային ցուցակը։ Հայաստանն այդ ցուցակում զբաղեցնում է 81-րդ հորիզոնականը։ ՀՀ անձնագիրն առանց վիզայի հնարավորություն է տալիս այցելել 62 երկրներ։ 


Վարկանշային աղյուսակը գլխավորել է Ճապոնիան։ Այս երկրի անձնագրով կարելի է մեկնել 191 երկիր՝ առանց վիզայի։ Երկրորդ հորիզոնականում Սինգապուրն է (190 երկիր), երրորդում՝ Հարավային Կորեան և Գերմանիան (189 երկիր)։

Վարկանշային աղյուսակի հիմքում ընկած է տեղաշարժի ազատության ինդեքսը, որը ցույց է տալիս, թե տվյալ երկրի քաղաքացին իր անձնագրով առանց վիզայի քանի երկիր կարող է այցելել։

Share: