Պայքարը «պախմելիայի» դեմ շարունակվում է

Խումարը սովորաբար առաջանում է ոգելից խմիչքներ չափից ավելի ընդունելու հաջորդ օրը: Արյան կողմից ալկոհոլի ներծծումը սկսվում է արդեն 15 րոպեից, սակայն եթե անոթի վիճակում ոգելից խմիչք ընդունել, ապա արբեցումն ավելի շուտ է վրա հասնում և դրանից հաճախ նաև դողդողում են:

Այն բանից հետո, երբ էթիլ սպիրտն ընկնում է արյան մեջ, այն վերածվում է քացախաթթվի, որը թունավորող արագ ազդեցություն է ունենում կենսական կարևոր բոլոր օրգանների յուրաքանչյուր բջջի վրա, որի պատճառով էլ այդպես դողդողում են: Թե որքան կտևի ինտոքսիկացիան` կախված է յուրաքանչյուր մարդու օրգանիզմից, և թե որքան է խմել:

Ալկոհոլի ազդեցությամբ էրիթրոցիտները կարող են առաջացնել թրոմբներ և այդկերպ դժվարացնել արյան բնականոն հոսքը: Այն ամենն արտահայտվում է նրանով, որ խումարից գլուխը ցավում է, սիրտն ավելի արագ է զարկում, մարմինն սկսում է ցավել, նույնիսկ ձեռքերն են դողդողում:

Ձեզ ենք ներկայացնում տնային պայմաններում խումարի դեմ պայքարի  գործուն միջոցներ: Նախ` հիշեք, որ կերակրի սոդան մտնում է բազմաթիվ դեղամիջոցների բացադրության մեջ, որոնք պայքարում են ինտոքսիկացիայի դեմ և օգնում այն վերջնականապես հաղթահարելու: Դեղատանը վաճառվող թշշիկը և տանը պատրաստվող սոդայի լուծույթը ըստ էության տարբերություն չունեն, երբ ձեր սիրտը խառնում է, և տանջում են թունավորման մյուս ախտանշանները:

Խումարի դեմ պայքարի լավագույն դեղատոմսերից մեկը ճանաչվել է տնական թթվաջուրը, այլ ոչ դեղատնային թշշիկը: Սա կարող է լինել և թթու դրած կաղամբի և կամ պահածոյացված վարունգի կամ լոլիկի թթվաջուրը: Ինչո՞ւ է այն այդպես տարածված բնակչության շրջանում: Մարինադը հնարավորություն է տալիս արագ վերականգնելու էլեկտրոլիտային հաշվեկշիռը:

Share: