Ինչ եղանակ սպասել Ամանորի գիշերը․ հայտնում է Սուրենյանը

Ամանորին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ և բարձր ջերմային ֆոն։ Այս մասին հայտնում է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ 

«Հունվար ամիսը նույնպես հանրապետության տարածքում կանխատեսվում է տաք։ Ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։»,- ասվում  է նրա գրառման մեջ

Share: