Ոստիկանությունը՝ սոցցանցերում տարածված տեսանյութի մասին

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մեկնաբանել է սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է Երևանի Պռոշյան փողոցում տեղի ունեցած վթարից հետո «Մերսեդես»-ի վարորդը  ծեծում տաքսու տարեց վարորդին:

Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հասարակայնության հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ տեսանյութի հետ կապված ոստիկանությունում համապատասխան գործողություններ են կատարում։

«Արդյունքների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասաց նա։

Դեկտեմբերի 26-ին սոցիալական ցանցերում տարածվել էր տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է «Մերսեդես»-ի վարորդը  Երևանի Պռոշյան փողոցում տեղի ունեցած վթարից հետո հարվածներ հասցնում տաքսու տարեց վարորդին, նրան գետնին տապալում, այնուհետև շարունակում ընկած տեղը ոտքով հարվածներ հասցնել:

Share: