Ինչ հագնել 2020 թվականին. դիզայների ու աստղաբանի խորհուրդները

Ինչ հագնել Ամանորին, ինչպիսի գույներով ներկայանալ՝ այս հարցը հուզում է շատերին: Araratnews.am-ը զրուցել է դիզայներ Քրիստինե Գրիգորյանի եւ աստղաբան Լուսյա Հակոբյանի հետ:

 Դիզայներ Քրիստինե Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց՝ 2020 թվականին ակտուալ են կաշին, կաշվե զգեստները, մորթին, լայն թեւերով կարճ զգեստները, ուսերը բաց հագուստները, գծավոր զգեստները՝ «կլետկաները»: «Գույներից ակտուալ են «կեղտոտ» կանաչը, որն ավելի շատ շագանակագույն է հիշեցնում, բաց վարդագույնը, կարամելի  երանգը, կանաչն ու կապույտը»,- մանրամասնեց դիզայները:

Աստղաբան Լյուսյա Հակոբյանն էլ ասաց՝ այս 2020 թվականը Այծեղջուրի տարի է: Ավելի շատ ազատ ոճի հագուստն է նախընտրելի: Հաջորդ տարի ցանկալի է խիստ գործնական հագուստներ կրել: «Պատռված ջինսեր, բաց հագուստներ՝ դրանք էլ մոդայիկ չեն լինի, քանի որ հիմա ամեն ինչ պարզության է գնում»,- ասաց աստղաբանը:

Share: