Ընդհանուր վիճակը կայունացել է. բժիշկը՝ Զինկոմիսարիատի շենքի փլուզումից տուժածների մասին

Ներկա պահին որևէ ախտաբանական խնդիր չի հայտնաբերվել, բժշկական օգնությունից հետո հիվանդների ընդհանուր վիճակը կայունացել է, նրանք դեռ մեր ինտենսիվ հսկողության տակ են։ Այս մասին այսօր  լրագրողների հետ զրույցում ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի ռեանիմատոլոգ Սիրանուշ Ավագյանը՝  ներկայացնելով Զինկոմիսարիատի շենքի փլուզումից տուժածների վիճակը։

Նա, մասնավորապես, ասաց. «Այսօր տեղի ունեցած փլուզման մասին ահազանգից հետո ընդունարանում դիտված հիվանդներից անհանգստացնող էր 47 տարեկան Նաիրա Մանուկյանի վիճակը, որի մոտ  շնչառական անբավարության երևույթ էր նկատվել։ Նա հրատապ վերակենդանացման բաժանմունք է մտել, որտեղ ստացել է անհրաժեշտ օգնությունը»:

Ավագյանը նշեց, որ Նաիրա Մանուկյանը նաև ստորին վերջույթի խնդիր ունի։ Ըստ նրա՝ մյուս տուժածը Նաիրա Մանուկյանի որդին՝  18 ամյա Հայկ Մանուկյանն է եղել, որը հաղորդակցվելու դժվարություն է ունեցել։ Հայկ Մանուկյանը և մյուս տուժող 18- ամյա  Էրիկ Վարդանյանը ստացել են անհրաժեշտ բուժօգնություն են ։

Սիրանուշ Ավագյանն ասաց, որ հիվանդների վիճակը գնահատվում է կայուն։

Share: