Արփինե Հովհաննիսյանը շուտով կնշանվի. ով է նրա ընտրյալը (լուսանկարներ)

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը առաջիկայում կնշանվի, տեղեկացնում է Արմլուրը:

Նա այն հայտնի մարդկանցից է, ով նախընտրում է չխոսել անձնական կյանքի մասին: Հարցազրույցներից մեկի ժամանակ Արփինեն ասել է. «Անձնական կյանքում երբեք չես կարող հստակ կանոններ սահմանել, ժամկետներ մատնանշել, եթե դու անձնական կյանքիդ չես վերաբերում, ինչպես բիզնեսի: Ուստի կարծում եմ, որ այս հարթության մեջ պետք է լինի օրինաչափ զարգացում, դուք դրա արդյունքը կտեսնեք»:

Եվ ահա պարզվում է, որ Արփինե Հովհաննիսյանի ընտրյալը «Աստղիկ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արշակ Մնացականյանն է: Վերջինս մասնագիտությամբ պլաստիկ վիրաբույժ է:

Share: