«Հրապարակ». Արթուր Վանեցյանի ավագ որդին մոտակա օրերին կզորակոչվի բանակ

«Արթուր Վանեցյանի ավագ որդին՝ Արտյոմը, մոտ օրերս բանակ կզորակոչվի։ Նա սովորում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսում։

Ու չնայած առողջական որոշ խնդիրներ ունի և կարող էին զինծառայության մեկնելը գոնե վեց ամսով հետաձգել, սակայն ծնողների և իր պնդմամբ որոշել են ծառայությունը չհետաձգել։ Հնարավոր է, որ զորակոչվի անգամ մինչև Ամանոր։

Թե որտեղ է ծառայելու, ծնողները պատկերացում չունեն, ասում են՝ վիճակահանությամբ է որոշվելու։ Ավելին՝ տղայի մայրը՝ Նոնա Վանեցյանը, որը մի քանի ամսից երրորդ զավակը կունենա, ասում է, որ բանակը պարտադիր է տղայի համար և այնտեղ տղաները տղամարդ են դառնում»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Share: