25-ամյա աղջկա մահվան մեջ հայրը մեղադրում է «Արմենիա» բժշկական կենտրոնի բժշկուհուն

Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 65-ամյա Հակոբ Պետրոսյանի ահազանգի փաստով: Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ վերջինս ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել է, որ այս տարվա հոկտեմբերի 16-ից «պոլինեյրոպեյիա, գինեբարե» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոնում բուժօգնության ընդունված 25-ամյա իր աղջիկը նշված բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Պետրոսյանը ոստիկաններին հայտնել է, որ աղջիկը մահացել է վերակենդանացման բաժանմունքի բժշկուհի Ժաննա Թադևոսյանի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Share: