Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Վերաքննիչ դատարանը` Նարինե Հովակիմյանի նախագահությամբ այսօր մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպանների բողոքը:
Մերժվել է նաև պաշտպանների ներկայացրած միջնորդությունը գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանին բացարկ հայտնելու մասին:


Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը նոյեմբերի 5-ին մերժել էր Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը, որից հետո պաշտպանները Վերաքննիչ դատարան բողոք էին ներկայացրել:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Share: