Մանսուրյանին առաջարկել են Սան Միկելե եկեղեցու հիմնադրման 1000-ամյակի առթիվ որևէ գործ ներկայացնել

Սան Միկելե եկեղեցու հիմնադրման 1000 տարին անցյալ տարի նշվեց Ֆլորենցիայում: Ի դեպ՝ եկեղեցու հիմնադիրը համարվում է ազգությամբ հայ հոգևորական Սուրբ Մինասը: Այս իսկ պատճառով ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին առաջարկվել է եկեղեցու 1000-ամյակի տոնակատարության առթիվ որևէ գործ ներկայացնել:

Հայաստանի ազգային գրադարանում «Երգի վերածված բանաստեղծություններ և բանաստեղծությունից ծնված երգեր» զրույց-քննարկման ժամանակ  Տիգրան Մանսուրյանն այս առնչությամբ նշեց.


 «Իմ տրամադրության տակ էր սիմֆոնիկ նվագախումբ, մեծ երգչախումբ և մեներգիչ: Վերցրեցի Ներսես Շնորհալու  «Հավատով խոստովանին» աղոթաշարից 7 աղոթք: Իտալացիներին պետք էր միայն լատինատառ գրել հայերեն տեքստը: Նրանք շատ հիանալի երգեցին: Սա ասում եմ իբրև օրինակ այն բանի, որ ես փորձում եմ նաև գրաբարը բերել երաժշտություն և համապատասխան հնչողություն ստեղծել նրա հետ, իրեն պահանջած հնչողությունը: Այստեղ հսկայական աշխատանք կա անելու»:

Share: