Հայուհի բռնցքամարտիկը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին

Հայաստանի ներկայացուցիչ Անի Հովսեփյանը դուրս է եկել Նավթային երկրների բռնցքամարտի Աշխարհի ХVII գավաթի կիսափզրափակիչ, տեղեկացնում է Ռուսարմինֆո-ն:

Նշվում է, որ 69 կգ քաշային կարգում հանդես եկող Հովսեփյանը ՌԴ Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող մրցաշրջանի քառորդ եզրափակչում հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Շահլա Ալլահվերդիևայի նկատմամբ:

Հովսեփյանին 5:0 հաշվով դատավորները միաձայն հաղթանակ են շնորհել

Կիսաեզրափակչում հայուհին կմրցի ռուս մարզուհի Դարյա Սանդակովայի հետ:  

Share: