
ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները տուգանել են վարորդին, որը մեքենային ամրացված սահնակով Ձմեռ պապու հանդերձանքով տղամարդու է ման տվել ճանապարհի երթևեկելի մասով:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, մայրուղով ընթացքող մեքենայի մասնակցությամբ տեսանյութը սոցցանցում էր հայտնվել երեքշաբթի: Մեքենային պարանով նստատեղի տեսք ունեցող սահնակ է ամրացված եղել: Իսկ սահնակում ամանորյա հանդերձանքով տղամարդ է եղել:
Տեսանյութին կից գրառում է հրապարակվել. «Ռոստովում Սանտա Կլաուս է նկատվել՝ բավարական եղջերուին ամրացված սահնակում»: