Պոլսի Հայոց պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը

Քիչ առաջ Պոլսի Հայոց 85-րդ պատրիրաք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am կայքը։ 

Պատրիարքի ընտրությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան, Պոլսի Հայոց պատրիարքարանում։ Թուրքիայի ժամանակով ժամը 9։30-ից այստեղ են հավաքվել համայնքի կողմից դեկտեմբերի 8-ին ընտրված բոլոր 120 պատվիրակները, ինչպես նաև դեկտեմբերի 7-ին ընտրված հոգևոր պատվիրակները։

Այսպիսով, կարելի է ասել 12 տարվա անորոշության շրջանն ավարտված է,  և այսուհետ նոր պատրիարքի գլխավորությամբ համայնքը կանցնի կուտակված խնդիրների լուծմանը։

Share: