Առաջ կարելի էր փողոց փակել, հիմա` ո՞չ

«Երեկ ԿԳՄՍ նախարարություն գնացած երիտասարդները, որոնք նախապես ընդամենը նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում էին պահանջել, բախվելով պատին՝ սկսեցին պահանջել նախարարի հրաժարականը։ Սակայն մայրաքաղաքի կենտրոնը բերվել էր արտակարգ վիճակի, և ամեն քայլափոխի ոստիկաններ էին կանգնեցվել։

Նրանք նախ երիտասարդներին հանեցին նախարարության մուտքի մոտից, ապա, երբ ցուցարարները փակեցին փողոցը, սկսեցին նրանց բերման ենթարկել ոստիկանություն և ուժ գործադրել։ Երբ ոստիկաններից մեկը հայտարարեց, որ փողոց փակելով խախտում են այլոց իրավունքները՝ «20 հոգով հսկա փողոց եք փակել», ցուցարարները հիշեցրին․ «Առաջ կարելի Էր փողոց փակել, հիմա` ո՞չ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Share: