«Կինս իմ թուլությունն է, գժվում եմ». Արմուշը՝ ներկա ու նախկին ամուսնության, ԱՄՆ-ում փոխված կյանքի և այլնի մասին

Tert.am Life-ն անկեղծ զրույց է ունեցել դերասանի հետ ԱՄՆ տեղափոխվելուց հետո փոխված կյանքի, հոր մահվան, 20 տարի անց վերամիավորված ընտանիքի մասին:

Միշտ ժպտացող դերասանի կյանքում ամեն բան չէ հարթ եղել, նա հիշեց բանակային տարիներին տեղի ունեցած դաժան մի դեպք, որից հետո կյանքի իր ընկալումը հիմնովին փոխվել է:

Արմուշը միշտ առանձնահատուկ ջերմությամբ է խոսում կնոջ՝ Լուսինեի մասին: Ասում է, որ ուղղակի գժվում է նրա համար: Դերասանն առաջին անգամ խոսել է մինչև Լուսինեի հետ հարաբերությունները քաղաքացիական ամուսնություն ունենալու, նշանված լինելու, բայց Լուսինեի շնորհիվ սերն այլ կերպ հասկանալու մասին:

40 տարեկանից հետո գժոտ կյանք է սկսվում

Չնայած Արմուշին շատերն ընկալում են ավելի երիտասարդ, նա արդեն 42 տարեկան է: Ասում է՝ 40-ից հետո կյանքը նոր փուլ է մտնում: «30-38 տարեկանում գիտակցում ես պատասխանատվությունդ, պարտականություններդ, բայց դեռ կա ջահելական կյանքը: Հիմա էլ ջահելությունը չի բացակայում, սակայն ամեն ինչ ավելի լուրջ է: 38-40 տարեկանում ինձ մոտ միջին տարիքի անցումային դեպրեսիա էր: Ես չէի գիտակցում, որ դեպրեսիվ վիճակում եմ, սակայն անկախ ինձնից ագրեսիվ էի, անտրամադիր: Այդ փուլն անցնելուց հետո ինձ մոտ երկրորդ շնչառություն է բացվել: Կարծես երիտասարդը նոր զգա՝ ինչ է կյանքը: 40-ում ամեն ինչ շատ բուռն է դառնում, նույնիսկ, ռոմանտիկ եմ դարձել, նախկինում այդպիսին չէի, սկսել եմ կնոջս ավելի շատ սեր խոստովանել, երեխաներիս հետ ավելի շատ շփվել: Ավելի շատ եմ կապվել մարդկանց, ընտանիքիս  հետ: Ավելի ռոմանտիկ դարձա: Մի խոսքով՝ 40-ից հետո գժոտ կյանք է սկսվում, որովհետև և՛ գիտակից ու իմաստուն ես, և՛ երիտասարդ,- ասաց դերասանը, միևնույն ժամանակ, նկատեց, որ ինքն իրեն չի ընկալում 42 տարեկան: -Հիմա զգում եմ, որ ավելի «նստած» եմ, սակայն էներգիաս երբեք չի պակասում: Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ այսպիսի էներգիա է տվել: Երևի, դա ապրելակերպ է, որը գենետիկորեն է փոխանցվել ինձ: Մամայիս կողմում բոլորն անհավանական էներգետիկ են, արտաքնապես երիտասարդ երևալս էլ պապայիս գեներն են: Նա էլ է միշտ իր տարիքից երիտասարդ երևացել: Կինս 7 տարի է փոքր ինձնից: Նա էլ է ինձ երիտասարդ պահում: Լուսինեն ինձ միշտ լրացրել է»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Share: