Ոստիկանության բաժնից ազատ արձակվեցին ՀՅԴ-ական երիտասարդները

Ազատ են արձակվել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները, որոնք այսօր ԿԳՄՍ նախարարության դիմացից և Վազգեն Սարգսյան փողոցից բերման էին ենթարկվել Ոստիկանության բաժին ։

Լրագրողների հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ՀՅԴ-ական երիտասարդներից որևէ մեկը չընդունեց ներկայացված իրավախախտման պահանջը։

Նա նաև նշեց, որ իրավական առումով երկրում որոշակիության խնդիր կա, «քանի որ երիտասարդները չեն կատարել ավելին, ինչ արել են այլ անձինք 2018 թվականի ապրիլ-մայիսին»։

Հիշեցնենք, որ այսօր ՀՅԴ երիտասարդները առաջարկել էին ԿԳՄՍ նախարարին հանդիպել, սակայն մերժումից հետո փորձել էին մուտք գործել նախարարության շենք, ապա նստել նախարարության մուտքի մոտ։ Ոստիկանները, սակայն, պահանջեցին ազատել նախարարության մուտքը, ապա բռնի ուժով հեռացրեցին երիտասարդներին։ ՀՅԴ երիտասարդները փակեցին Վազգեն Սարգսյան փողոցը։ Փողոցը բացելու համար ոստիկանական մեծ թվով ուժեր էին կենտրոնացվել, որոնք մի քանի անգամ գերազանցում էին ցուցարարների թվին: Փողոցը բացելուց հետո ցուցարարների մի մասը բերման էր ենթարկվել․ 19 հոգի՝ Կենտրոնի բաժին, 5-ը՝ Էրեբունու։

Share: