Սուրենյանի նոր կանխատեսումները դեկտեմբեր ամսվա համար

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ձեզ ենք ներկայացնում դեկտեմբեր ամսվա եղանակակլիմայական պայմանների կանխատեսումը։
Դեկտեմբերը կլինի սովորականից տաք, օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը կլինի նորմայից ավելի։

Հենց ամսվա սկզբին՝ դեկտեմբերի 1-2-ին, մեր երկիրը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում՝ ձյան, իսկ նախալեռնային և հովտային գոտում՝ անձրևի տեսքով։

Հ․Գ․ Տաք դեկտեմբեր ասելով չպետք է հասանալ, որ ամբողջ ամիսը անդադար լինելու է տաք, առանց ջերմաստիճանային անկումների։ Տաք դեկտեմբեր ասելով պետք է հասկանանք, որ ամսվա ընթացքում օրերի գերակշիռ մասը անցնելու է նորմայից բարձր ջերմային ֆոնով, սակայն առանձին օրերին, պայմանավորված արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ, հնարավոր է և ջերմաստիճանի նկատելի նվազում»։

Share: