Դատարանը մերժեց Դավիթ Սանասարյանի գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Դավիթ Բալայանի գլխավորությամբ մերժեց Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի՝ Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու միջնորդությունը:

Ինեսա Պետրոսյանը դատարանին նաև միջնորդեց կասեցնել իր պաշտպանյալի հանդեպ քրեական վարույթը: Նա դա հիմնավորեց նրանով, որ նախաքննությունը պետք է կատարեին ոչ թե ԱԱԾ, այլ ՀՔԾ քննիչները, որովհետև թե՛ ԱԱԾ-ն, թե՛ ՊՎԾ-ն գործադիր մարմիններ են:

Դատարանը նշյալ միջնորդությունը կքննի 2020թ. փետրվարի 14-ին կայանալիք նիստում:

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են Դավիթ Սանասարյանը, ՊՎԾ նախկին պաշտոնյաներ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և նրա ընկեր Տարոն Ավետիսյանը, որը «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավարն է:

Share: