«Իրավունք». Կրակոցներ են հնչել «Վստրեչի Ապերի» գրասենյակի ուղղությամբ

««Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ օրեր առաջ կրակոցներ են հնչել Արամ Վարդանյանի՝ քրեական աշխարհում հայտնի «Վստրեչի Ապերի» գրասենյակի ուղղությամբ:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այդ գրասենյակը նախկինում եղել է բնակելի տուն, որտեղ բնակվել է մի տղամարդ, ով Վարդանյանի ձեռքի տակ է աշխատել: Տղամարդն ունեցել է մեծ պարտքեր, վարկերի տակ է ընկել, և չդիմանալով այդ ամենին՝ ինքնասպան է եղել իր տան մեջ՝ պարանով կախվելու միջոցով:

Տղամարդու մահից հետո այդ տունը ձեռք է բերել Վարդանյանը, ով հետագայում այն սարքել է իր գրասենյակը: Իսկ թե ինչո՞ւ են գրասենյակի ուղղությամբ կրակել, աղբյուրը դեռ չի մանրամասնել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Share: