Ծառից կախված հայտնաբերված զինվորի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. ՔԿ

26.11.2019թ.` ժամը 9:00-ի սահմաններում Դիլիջանի ուսումանական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանը՝ պարանով ծառից կախված վիճակում:

ՔԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Share: